Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեներինը, հայտնում է ՀԷՑ-ը:
Հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի գ. Կամոյի լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան 4035-ը, որի ուղղությամբ էլ ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչի արդյունքում կանխատեսվում է 1-2 ժամվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնում:
Ձյան հետևանքով այսօր ավելի վաղ ՀՀ ավելի քան 60 բնակավայր հոսանքազրկվել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







