Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:00

Ձյան հետևանքով ՀՀ ավելի քան 60 բնակավայր հոսանքազրկվել է․ ՀԷՑ

Ձյան հետևանքով ՀՀ ավելի քան 60 բնակավայր հոսանքազրկվել է․ ՀԷՑ

Առատ ձյան հետևանքով Հայաստանի 61 բնակավայր հոսանքազրկվել է, հայտնել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։

Վայոց ձորի մարզում հոսանքազրկված են Ելփին, Շաղափ, Ողջաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Գլաձոր, Վերնաշեն, Բերքանուշ, Մալիշկա և Եղեգնաձոր բնակավայրերը։

Կոտայքի մարզում էլեկտրամատակարարում չկա Ջրվեժ, Պտղնի, Գառնի, Զորավան, Եղվարդ, Նոր Արտամետ, Մեղրահովիտ, Տանձուտ և Նոր Արտագերս, Տավուշի մարզում՝ Նորաշեն, Մովսես, Բերդ, Պառավաքար, Վարագավան, Կոթի, Ոսկևան, Բարեկամավան, Հաղարծին, Հովք, Գոշ և Դիլիջան բնակավայրերում։

Արարատի մարզում հոսանքազրկվել են Մասիս, Բաղրամյան (Արտաշատի շրջան), Բուրաստա, Դալար, Արտաշատ, Ազատավան, Մրգավան, Արաքսավան, Դիմիտրով, Սայաթ-Նովա, Ջանֆիդա և Փշատավան, Արագածոտնի մարզում՝ Կաթնաղբյուր (Թալինի շրջան), Աշնակ, Վերին Սասնաշեն, Դավթաշեն, Սարալանջ (Նաիրիի շրջան), Արագյուղ և Բուժական բնակավայրերը։

Շիրակի մարզում հոսանք չկա Ախուրյան, Կամո, Շիրակամուտ, Սարալանջ (Սպիտակի շրջան) և Մեծ Պարնի։ Լոռու մարզում՝ Ախթալա, Քարկոպ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ և Թեղուտ բնակավայրերում։

Նշվում է, որ բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, ՀԷՑ-ը տեղեկացրել է Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարանի վնասման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+