Դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան սկսած՝ Հայաստանը կհայտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ազդեցության տակ, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան, ինչպես նաև հունվարի 1-ին և 2-ին երկրի շրջանների մեծ մասում սպասվում են ձյան տեղումներ։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ին և 4-ին հանրապետության ամբողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։




































