ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ մինչ նա կառույցը ղեկավարել է Սմբատ Գոգյանը, որը նախորդ տարվա սեպտեմբերին ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն։ Նշանակումից մոտ երկու տարի անց ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հեռանալու իր որոշումը Սմբատ Գոգյանը բացատրել էր մի քանի խնդիրներով։ 37-ամյա մաթեմատիկոսը նշել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






