Արցախում մշակութային ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նոյեմբերի 24-ին Փարիզում կայացած ընտրություններում Ադրբեջանն ստացել է ամենաշատ ձայները հինգ թեկնածու երկրներից։
Ադրբեջանն ստացել է 92 ձայն, Չեխիան՝ 28, Հայաստանը՝ 21, Լեհաստանը՝ 11 և Սլովենիան՝ 9:
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Կարդացեք նաև՝
Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն






































