• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 00:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն

Արցախ, Հասարակություն, Մշակույթ,
13 Փետրվար 2025 21:17
ShareShareShare
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
telegram

2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի չորս գյուղ և ոչնչացրել առնվազն մի քանի տասնյակ հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի, գրեթե 50 հուշահամալիր, քանդակներ և խաչքարեր։ Այս մասին են վկայում արբանյակային լուսանկարները և փաստացի այլ տվյալներ։ Ամենայն հավականությամբ՝ ավերածությունների քանակն ավելի շատ է, բայց ներկա պահին միայն դրանց որոշների մասին կան փաստական տվյալներ։

Ղարաբաղում ավերված մշակութային ժառանգության օբյեկտների թիվը 2023 թվականի սեպտեմբերին բնիկ հայերի տեղահանումից հետո 2024 թվականի հունիսի տվյալներով աճել է 75%-ով և շարունակվում է մինչ օրս։ Բաքուն չի թույլատրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղի տարածք։

Armenia Today-ը հավաքագրել է տեղեկություն Արցախի տարածքում 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո ավերված պատմամշակութային հուշարձանների մասին, որոնք «զոհ են գնացել» Բաքվի մշակութային ցեղասպանության քաղաքականությանը։

Հիմնովին ավերված գյուղեր

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն համառորեն մերժում են հայերի՝ Արցախում իրենց տներ վերադառնալու իրավունքը, այլև անում են հնարավոր ամեն բան, որպեսզի այդ տները և նույնիսկ ամբողջական բնակավայրերն այլևս չլինեն։ Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը դարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից հիմնահատակ ավերված առաջին բնակավայրը։ Դրա ոչնչացման մասին թուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնել էր 2024 թվականի ապրիլին։

Ադրբեջանն ավերել է նաև Հադրութի շրջանի արցախյան Մոխրենես գյուղը, որը 2020 թվականի հոկտեմբերից գտնվում է Բաքվի վերահսկողության տակ։ Փետրվարին Monument Watch-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնել էր, որ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղն ամբողջությամբ ավերվել է։ Նույն ամսին հայտնի էր դարձել Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի ավերման մասին։

Քանդված և ավերված եկեղեցիներ

Արցախում ամենածանր ավերածությունները կրում են կրոնական ժառանգության օբյեկտները, հիմնականում՝ եկեղեցիները, ինչի մասին վկայում են արբանյակային լուսանկարները և միջազգային մոնիթորինգային կազմակերպությունների զեկույցները։ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել էին Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի եկեղեցին։ 2024 թվականի փետրվարին Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները մշակութային վանդալիզմի զոհ էին դարձել։

2024 թվականի մարտին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանու մայր տաճարը դարձել էր ադրբեջանցի վանդալների հերթական թիրախը։ Դրանից առաջ՝ 2023 թվականի նոյեմբերին, ադրբեջանցիները Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր տաճարի գմբեթներից հանել էին խաչերը, ինչպես նաև տապալել Եվրոպայում բարձրությամբ երկրորդը համարվող Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բլրի խաչը։

2024 թվականի մայիսին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համանախագահ Րաֆֆի Քորթոշյանը հայտնել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ամբողջական ավերման մասին։ Դրա փոխարեն Ադրբեջանի իշխանություններն սկսել էին մզկիթ կառուցել։ Ադրբեջանական օկուպանտները Շուշիում հողին էին հավասարեցրել նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է «Կանաչ ժամ» անունով։ Դեռևս 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, «Կանաչ ժամ» եկեղեցին պայթեցվել էր, որի հետևանքով վնասվել էին գմբեթն ու զանգակատունը։ 2024 թվականի հոկտեմբերին ադրբեջանցիներն ամբողջությամբ փոխել էին Շուշիի Ղազանչեցոց տաճարի տեսքը և այն վերածել ռուսական եկեղեցու։ Ոչնչացման վտանգի տակ է նաև Աղավնո գյուղի Սուրբ Նահատակաց եկեղեցին։

Քանդված և պղծված գերեզմանոցներ

Հայ ժողովրդի ներկայության մեկ այլ հետք են նաև գերեզմանանոցները, որոնք նույնպես պաշտպանված չեն ադրբեջանցի վանդալներից։ Հունվարին հայտնի էր դարձել, որ պղծվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում գտնվող եղբայրական գերեզմանանոցն ու Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշահամալիրը։ 2024 թվականի ապրիլին Caucasus Heritage Watch-ը հայտնել էր Շուշի քաղաքի Ղազանչեցոց հայկական գերեզմանատան ոչնչացման մասին։ Դիտորդական կազմակերպությունը դրա վնասի մասին գրել էր դեռ 2023 թվականի նոյեմբերին։

Ավելի վաղ ադրբեջանցիներն ավերել էին Շուշիի շրջանի Հին Շենի գերեզմանատունը։ Ոչնչացվել էին նաև Հադրութի շրջանի Հին Թաղեր և Ասկերանի շրջանի Սղնախ գյուղերի հայկական գերեզմանոցները։ Միևնույն ժամանակ՝ Բաքուն Ասկերանի շրջանի Փառուխ և Քարագլուխ գյուղերի հայկական գերեզմանոցները ներկայացնում է որպես «ադրբեջանցիների թաղումներ»։

Պղծված հուշարձաններ

Հայկական հողերի օկուպացիայից ի վեր ադրբեջանցիները պարբերաբար պղծում են հայրենիքի ազատության համար պատերազմներում զոհված ազատամարտիկների, զինվորականների հուշարձանները։ 2024 թվականի հունվարին Հադրութի շրջանի Հակակու գյուղում քանդել էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Նմանատիպ հուշարձաններ են պղծվել Շահումյանի շրջանի Ծար և Մարտակերտի շրջանի Գետավան գյուղերում։ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են ոչ միայն Արցախյան պատերազմի մասնակիցների, այլև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանների ավերում ու պղծում։

Այսպես, 2024 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հուշարձանի ոչնչացման մասին։ Բացի այդ, ոչնչացվել կամ պղծվել են Հադրութի ազատամարտիկների հուշարձանը, Շուշիում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, երեք հուշարձան Հադրութի շրջանի Ազոխ գյուղում, որոնք կանգնեցվել էին ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների։ Վտանգի տակ է նաև Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցը։ Վանդալները խաչքարեր են ոչնչացրել նաև Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի Թթու ջուր կոչվող տարածքում, Շուշի և Մարտակերտ քաղաքներում։

Վանդալիզմ և շենքերի ապամոնտաժում Ստեփանակերտում

Ադրբեջանցիներն առանձնակի դաժանությամբ փորձում են ջնջել հայկական ներկայության հետքերն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2024 թվականի մարտին քաղաքում քանդվել են Արցախի Ազգային ժողովի և Արցախի ազատամարտիկների միության շենքերը։ Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն ադրբեջանցիների կողմից խորհրդարանի շենքի ավերումն անվանել էր «կրկնակի հարված», որը հասցվել է ժողովրդավարությանը հայերի հավատարմության խորհրդանիշին։ Նա ահազանգել էր «Արցախում հայության բոլոր հետքերի մեթոդական ոչնչացման» մասին։ 2023 թվականի նոյեմբերին ադրբեջանցիները հանել էին Աստվածամոր Սուրբ Հովանու մայր տաճարի գմբեթների խաչերը, ինչպես նաև տապալել էին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բլրի խաչը, որը բարձրությամբ երկրորդն էր Եվրոպայում։

2024 թվականի փետրվարին օկուպանտները ոչնչացրել էին Շառլ Ազնավուրի, Աշոտ Ղուլյանի, Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովի և գրող Հակոբ Հակոբյանի հուշարձանները։ Նույն ամսին Ադրբեջանը վանդալիզմի էր ենթարկել Անդրանիկի փողոցի քանդակները և քանդել Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը, որը կառուցվել էր խորհրդային տարիներին և քաղաքի բնակիչների մանկության խորհրդանիշն է։

2024 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ քանդվել են Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները և նույն հրապարակի մոտ գտնվող ավանդական հայ տատիկի կերպարը խորհրդանշող արձանը։ 2024 թվականի օգոստոսին Ադրբեջանի իշխանություններն սկսել էին Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն անվանակոչելու գործընթացը։ Անցյալ տարվա աշնանը՝ այնտեղից հայերի բռնագաղթից մեկ տարի անց, օկուպանտներն սկսել էին ավերել Արցախի մայրաքաղաքի պատմական թաղամասերը։ Ադրբեջանական վարչակազմն սկսել էր զանգվածաբար քանդել բնակելի շենքերը՝ հողին հավասարեցնելով Թումանյան փողոցի երկայնքով գտնվող պատմական թաղամասերը։

Հայկական մշակույթի «աղվանակացման» փորձեր

Տասնամյակներ շարունակ ադրբեջանցիները փորձում էին Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և պատմամշակութային նշանակություն ունեցող հայկական հուշարձանները ներկայացնել որպես «ալբանական» (աղվանական)՝ դրանով իսկ արդարացնելով իրենց զինված հարձակումները։ 2022 թվականի փետրվարին Բաքուն ստեղծել էր աշխատանքային խումբ՝ «ալբանական կրոնական տաճարների վրա կեղծ հայերեն գրությունները» հեռացնելու համար։ Սա, ըստ Հայաստանի արտգործնախարարության, իրականում ուղղված է տարածաշրջանում քրիստոնեական հայկական ժառանգությունը փոխելուն ու պղծելուն։
Արցախից հայերի բռնի գաղթից հետո պատմության կեղծման առաջին գործողությունը 2023 թվականի դեկտեմբերին Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու «վերակառուցումն» էր՝ «աղվանական վանքի» անվան տակ։ Խաչն ապամոնտաժվել է, իսկ հայերեն բոլոր գրությունները ջնջվել են։

Ադրբեջանական լրատվամիջոցներն «աղվանական» են անվանում Մարտունու շրջանում գտնվող 4-րդ դարի հայկական Ամարասի վանքը, Ստեփանակերտի Կրկժան թաղամասի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և Քաշաթաղի շրջանի Զորախաչ եկեղեցին: Բաքուն հայերին մեղադրում է նաև «ալբանական հուշարձանները» ոչնչացնելու մեջ։ Ադրբեջանցի «պատմաբանները» պարբերաբար այցելում են Արցախի օկուպացված տարածք և տեսահոլովակներ են նկարահանում տարբեր վանական համալիրներում, այդ թվում՝ Գանձասարում, Դադիվանքում և Ամարասում։ Դրանցում նրանք պնդում են, որ հայերը պղծել են այս վանքերի պատմական ամբողջականությունը, զբաղվել դրանց «հայկականացմամբ» և փոխել տեսքը։

Բաքուն այս հարցում չի սահմանափակվում դատարկ հայտարարություններով և ակտիվորեն իրականացնում է այդ հուշարձանների տարածքում երեսպատման և վերանորոգման աշխատանքներ։ Ավելին, նույնիսկ այն օբյեկտները, որոնք ճանաչված են որպես աղվանական կամ ուդիական, ենթարկվում են վանդալիզմի Լեռնային Ղարաբաղի օկուպացված շրջաններում։ Նման ոճրագործության զոհ է դարձել Հադրութի շրջանի Սպիտակ Խաչ վանքը 2024 թվականի հունվարին։ 2024 թվականի փետրվարին օկուպանտները քանդել էին Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու խաչն ու խաչքարերը, ապամոնտաժել Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցու խաչը։

2024 թվականի հունվարին ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» էին կատարել Արցախի Հադրութի շրջանի օկուպացված Տող գյուղի մելիքների ապարանքի բակում՝ գյուղի տարածքում գտնվող հուշարձանները ներկայացնելով որպես «աղվանական»։ Բաքուն փորձում է «աղվանականացնել» նաև մ.թ.ա. 8-6-րդ Արցախում հայտնաբերված քարե մարդակերպ կոթողները։ Բացի այդ, ադրբեջանցիները թուրքական ծագում են վերագրում Խաչենի հայ տիրակալ Հասան-Ջալալին։

Ադրբեջանի իշխանությունները կեղծիքներ են տարածում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող վանքերի, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող եկեղեցիների վերաբերյալ։ Բաքուն Սաղմոսավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական մշակութային ժառանգության վայր, որն իբր գտնվում է «Արևմտյան Ադրբեջանի» թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում և Նորավանքն անվանում է «աղվանական» կառույց։

2025 թվականի հունվարին Ադրբեջանի կառավարական հեռուստաալիքը երկրորդ անգամ Հառիճավանքի հայկական վանական համալիրը ներկայացրել էր որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Վերջին անգամ Բաքվի հեռուստաընկերությունը փորձել էր այս համալիրը ներկայացնել որպես «թուրք-քրիստոնեական» 2024 թվականի հունվարին։ Շատ փորձագետներ այս քաղաքականությունը գնահատում են որպես Ադրբեջանի կողմից ռասիզմի և հայերի նկատմամբ թշնամանքի պետական քարոզչության մաս, որը հետևողական կեղծիքներով հող է ստեղծում Հայաստանի դեմ ագրեսիայի համար։

telegram
Tags: ԱդրբեջանԱրցախգերեզմանոցներեկեղեցիների ավերումխաչքարերՀայաստանմշակութային ցեղասպանություն

Հարակից հրապարակումներ

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00

Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, այդ...

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49

Load More
Xosum
  • Լուրեր
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх
Սպորտ

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...

Read moreDetails
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ
Պատահար

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49

Երևանում չորացած արմատով հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ