Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:02

«Արցախցիների համար այդ ճանապարհը տանում է դեպի տուն»․ Կարապետյան

«Արցախցիների համար այդ ճանապարհը տանում է դեպի տուն»․ Կարապետյան

Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն, հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։

«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն, բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք»,- նշել է նա։

Կարապետյանի խոսքով՝ այդ ճանապարհի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու «մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար»։

«Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է դեպի տուն»,- ընդգծել է նա։

Կարապետյանը ներկա շրջանը բնորոշել է որպես կորուստները վերաիմաստավորելու դժվարին փուլ՝ վստահություն հայտնելով, որ դրան կհաջորդեն նոր ձեռքբերումներ։

«Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է։ Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները»,- գրել է նա։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվել էր Արցախի վրա՝ Լաչինի միջանցքի ամիսներ տևած շրջափակումից հետո։ Ռազմական գործողություններին հաջորդել էր ավելի քան 100 000 հայի բռնի տեղահանումը Հայաստան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+