Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:22

Ստեղծարար երիտասարդական փառատոնի հետքերով

Լոռու մարզի Մեծավան համայնքում սեպտեմբերի 5-6-ը անցկացված ստեղծարար երիտասարդական փառատոնը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների առիթ է դարձել։

Մամուլում հրապարակում եղավ, որ տեղի ունեցած վրանային հավաքին, որին մոտավոր հաշվարկներով, 200-250 երիտասարդներ են մասնակցել՝  չեն պահպանվել համաճարակային կանոնները։ Ըստ հրապարկանման՝ միջոցառումն անցկացվել է Լոռու մարզպետարանի աջակցությամբ:

Մարզպետարանի տեղեկատվության և լրատվության բաժնից Armenia Today-ին մանրամասնեցին, որ մարզպետարանը կազմակերպչական աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել։ Այլ տեղեկատվություն ստանալու համար հորդորեցին դիմել փառատոնի կազմակերպիչ, Լոռու մարզպետի նախկին խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանին։

Նախ, հերքեց, որ միջոցառման կազմակերպիչն է, հետո էլ խնդրեց հարցերն ուղղել մարզպետարանին։

«Ես կճշտեմ, հետո զանգեք իրենց»,- կտրուկ արձագանքեց նա։

Հետո զանգեցինք մարզպետարան, բայց տեղեկատվության և լրատվության վարչության ուղղված մեր հետագա զանգերը մնացին անպատասխան։

Մինչ այդ, Լևոն Տեր-Սիմոնյանին հարցրեցինք, որ միջոցառմանը հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել, մասնավորապես, մասնակիցները դիմակներ չեն կրել, վերջինս էլ պատասխանեց․ «Տեսահոլովակներ կան, նայեք, համեմատեք ստեղծված իրավիճակը ձեր ունեցած ինֆորմացիայի հետ և հարցերը մարզպետարանին տվեք»։

Ի դեպ, Լոռու մարզպետարանի կայքում փառատոնից հրապարակված լուսանկարներից երևում է, որ մասնակիցները դիմակներ չեն կրել։

Հիշեցնենք՝  «Փաստ» թերթը, սեփական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ մարզպետարանի միջնորդությամբ փառատոնի ֆինանսական մասն ապահովել են համայնքապետարանները՝ մեծամասամբ նվիրատվության անվան տակ:
Հ․Գ․   Հուսանք՝  բարձրացված խնդրին պարետատունը հետամուտ կլինի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+