Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կապել է Ղազախստանում AZAL ինքնաթիռի վթարի և դրան հաջորդած ռուս պաշտոնյաների վարքագծի հետ, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է, որ Մոսկվայի այն միտքը, որ լարվածությունը կապված է հուլիսին Ադրբեջանում 13 ռուս քաղաքացիների ձերբակալության հետ, և որ նրանց ազատումը հարաբերությունների բարելավման պայման է, սխալ է։
Նրա խոսքով՝ լարվածությունը պայմանավորված է նաև Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ հալածանքներով, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծով և սպանություններով»։
Բաքուն «սուտ է» անվանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետ կապված ապահովագրական միջոցների վճարման վերաբերյալ։
Հաջիզադեն նշել է, որ Ռուսաստանում գրանցված ընկերության կողմից ուղևորներին ապահովագրական վճարումների հարցերը և Ռուսաստանի կառավարությունից խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում պահանջելու Ադրբեջանի պահանջները «բոլորովին տարբեր թեմաներ են»։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «սուտ» և «կեղծ լուր» էր անվանել 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված ապահովագրական միջոցների չվճարման մասին հաղորդագրությունը։




































