Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի ամենամյա զեկույցը օրենսդիր մարմնի գործունեության մասին ընդհատվել է ընդդիմադիր պատգամավորների ակցիայով. նրանք նիստերի դահլիճում մեգաֆոնի միջոցով միացրել են ԽՍՀՄ օրհներգի ձայնագրությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Խորհրդարանի խոսնակ Թալակվաձեի արձագանքը հետևեց անհապաղ։
«Ես հենց խոսում եմ մեր տարածքների օկուպացիայի մասին, այստեղ միանգամից հայտնվում են ընդդիմության ներկայացուցիչները։ Մեր ընդդիմությունում մինչ օրս մնում են մարդիկ, որոնք ժամանակին ռուսական ընկերություններին վաճառել են Վրաստանի ռազմավարական օբյեկտները, որոնք մարտի դաշտում թողել են իրենց զինվորներին և խաղաղ բնակչությանը, ստորագրել են Եվրոպայի խորհրդի բանաձևը, որը վրացական կողմին մեղադրել է Ցխինվալիում ռազմական գործողություններ սկսելու մեջ», — ասել է Թալակվաձեն:
ԽՍՀՄ օրհներգի ավարտվելուց հետո ընդդիմության երկու պատգամավորներ՝ Ելենա Խոշտարիան և Իրմա Նադիրաշվիլին, լքել են նիստի դահլիճը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







