Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսի վարակի հավանական երկու դեպքի մասին: Ըստ Իրանի կառավարության տեղեկատվական պորտալի հրապարակած հաղորդագրության ՝ խոսքը նախնական վերլուծության արդյունքների մասին է, փոխանցում է РИА Новости-ն:
«Կատարվել է ուղարկված նմուշների նախնական վերլուծություն՝ նոր կորոնավիրուսի հայտնաբերման կասկածանքով: Երկու դեպքերում վերլուծությունը տվեց դրական արդյունք», — պորտալը մեջբերում է Իրանի Առողջապահության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ կկատարվեն լրացուցիչ վերլուծություններ ՝ վերջնական արդյունքների հանգելու համար: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ վերջին երկու օրվա ընթացքում Կում քաղաքում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման հավանական մի քանի դեպքեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







