Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) դաշնակից պետություններին համախմբվել կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում: Այդ մասին հայտնում է BelTA-ն:
«Մենք բոլորս լրջորեն ենք վերաբերվում այդ խնդրին, որը ծագում է ԱՀԿ-ի կողմից հայտարարված համաճարակի արդյունքում: Յուրաքանչյուր երկիր մշակում է իր որոշումները, արձագանքման ձևերը: Բայց միասին մենք կարող ենք ավելին անել»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ ԵՏՄ հիմքերի քայքայումը՝ միայն եսասիրական ցանկության պատճառով:
Նա ասել է, որ Բելառուսի իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները «բոլոր տեսակի վարակների» տարածման դեմ պայքարելու համար: Չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունը չի փակել սահմանները` սանիտարա-կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր մուտք գործողների նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







