Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ընդգծվել է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք Վրաստանում։ Դեսպանությունը հայտնում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







