Անցած մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի 5482 նոր դեպք է բացահայտվել, 161 մարդ մահացել է, 8755-ը դուրս են գրվել հիվանդանոցներից, լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է «Ռիա Նովոստ»-ին։
1396 մարդու մոտ (25,5 տոկոս), հիվանդությունը անցնում է առանց կլինիկական դրսևրումների:Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 839 981-ի։ Ամբողջ ընթացքում մահացել է 13 963 մարդ, մեկ օրում մահացել է 161 մարդ։ Ռուսաստանում 8 755 մարդ դուրս է գրվել COVID-19-ի բուժումից հետո, ընդհանուր առմամբ ապաքինվել է 638 410 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






