Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:59

ԱՄՆ ռազմածովային ուժերն իրանական ափից 1000 կմ նահանջել են․ ԻՀՊԿ

ԱՄՆ ռազմածովային ուժերն իրանական ափից 1000 կմ նահանջել են․ ԻՀՊԿ
BANDAR ABBAS, IRAN - SEPTEMBER 12: Daily life continues in the strategic port city of Bandar Abbas on the Strait of Hormuz amid ongoing tensions between Iran and the United States, as Iranians spend time along the cityâs waterfront at sunset in Bandar Abbas, Iran on September 12, 2026. (Photo by Fatemeh Bahrami/Anadolu via Getty Images)

Իրանական ուժերն ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին ստիպել են նահանջել և հեռանալ երկրի ափերից մոտ 1000 կմ հեռավորության վրա, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, դեր-ծովակալ Ալի Ֆադավին։

«Ամերիկացիները փախան և նահանջեցին մեր սահմաններից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա։ Դա նրանց ընտրությունը չէր. դա տեղի ունեցավ Իսլամական Հանրապետության հզորության և ԻՀՊԿ ցամաքային ուժերի ուժի շնորհիվ»,- Press TV-ին տված տված հարցազրույցում ասել է Ֆադավին։

Նա նշել է, որ առաջին անգամ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում կամ նույնիսկ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում ԱՄՆ-ի ոչ մի նավ չի մնացել։ Ֆադավիի խոսքով՝ ամերիկյան ռազմական նավերը «100%-ով խոցելի են» ԻՀՊԿ-ի հրթիռային հարվածների դիմաց։

Ծովակալի հայտարարությունը հնչում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից իրանական նավահանգիստների խիստ ծովային շրջափակման շարունակվող գործընթացի ֆոնին։ Նախորդ շաբաթ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հուլիսից ի վեր կասեցրել է իրանական նավահանգիստներ մտնելու կամ դրանք լքելու փորձ կատարող 125 առևտրային նավի ընթացքը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկում երրորդ ավիակիրը և 9000 զինծառայող։

ԻՀՊԿ-ն ավելի վաղ արդեն զգուշացրել էր Իրանի դեմ նոր հարձակումների դեպքում հակամարտության աշխարհագրության հնարավոր ընդլայնման մասին։ Կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին հայտարարել էր, որ Թեհրանը կարող է կիրառել այլ սպառազինություն ու ռազմական մարտավարություն, ինչպես նաև ընդլայնել թիրախների ցանկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+