Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:48

TRIPP-ը Վրաստանով անցնող երթուղիներին մրցակից չէ․ Կոբախիձե

TRIPP-ը Վրաստանով անցնող երթուղիներին մրցակից չէ․ Կոբախիձե

Վրաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը չի դիտարկում որպես երկրի տարածքով անցնող երթուղիների մրցակից, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար»,- Կոբախիձեի խոսքերը մեջբերել է Sputnik Грузия-ն։

Նա հավելել է, որ TRIPP-ը ոչ թե մրցակից է, այլ գործող երթուղիների լրացում։ Նրա խոսքով՝ 2020 թվականից Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է 7 անգամ, ինչի պատճառով երթուղիների դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա։

Կոբախիձեն անդրադարձել է նաև Անակլիայի նավահանգստի նախագծին՝ նշելով, որ դրա նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է Վրաստանով անցնող երթուղու պահանջարկի մասին։

Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ Թբիլիսին մտադիր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Երկու երկրի հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանազատում և սահմանագծում, և այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի լիովին բարեկամական ձևաչափով»,- Imedi հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կոբախիձեն։

TRIPP նախագծի ստեղծման մասին հայտարարվել էր 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով։ Փաշինյանն ու Ալիևն ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու ստեղծում։

TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ստորագրվել էր 2026-ի հունիսին՝ հեռավար ձևաչափով։ Համաձայնագիրը նախատեսում է TRIPP Development Company-ի ստեղծում, որի 74%-ը կպատկանի ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությունը ենթակառուցվածքների զարգացման իրավունք կստանա 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ Հայաստանի մասնաբաժինը հետագայում կհասնի 49%-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+