Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:44

Ռուսական և չինական բեռները Հայաստանի փոխարեն կարող են ուղղվել դեպի Իրան. Օվերչուկ

Ռուսական և չինական բեռները Հայաստանի փոխարեն կարող են ուղղվել դեպի Իրան. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական և չինական բեռներն ավելի շուտ կանցնեն Իրանով, քան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական տարածքի հատվածով (Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) -խմբ.): Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ հղում անելով միջազգային փորձագետների գնահատականներին:

Օվերչուկն ընդգծել է, որ տարածաշրջանում շահերի հավասարակշռությունը կարող է ապահովվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, և տրանսպորտային նախագծերի իրականացումն ուղղակիորեն կապված է այդ հավասարակշռության հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանի ապաշրջափակումն անհրաժեշտ է Հարավային Կովկասի զարգացման համար, իսկ առանց Մեղրիի հատվածի, ըստ նրա գնահատականի, «այնտեղ խաղաղություն չի լինի»:

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի երկու մասերի միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումը և Մեղրիի հատվածի վերականգնումն անհրաժեշտ են ամբողջ տարածաշրջանի խաղաղ զարգացման համար, սակայն դա հնարավոր է կառուցել միայն՝ հաշվի առնելով բոլոր երկրների շահերը, ինչը կարող է երաշխավորել միայն Ռուսաստանի ներկայությունը:

Օվերչուկը հավելել է, որ բեռնահոսքերը դեպի Հայաստան կարող է ուղղորդել միայն մրցակցային միջավայրը, ներառյալ՝ ցածր սակագները, սպասարկումը և սահմանների արագ անցումը: Նա նշել է, որ եթե անտեսվի Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ հարաբերությունների գործոնը, ապա միակ բանը, որը կարող է ապրանքաշրջանառությունն ուղղել Հայաստանով, մրցակցությունն է, բայց դա առանձին թեմա է: Հայկական ենթակառուցվածքները ստիպված են լինելու մրցակցել այնպիսի այլընտրանքային երթուղիների հետ, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Իրանի նախագծերը: Իրանում, «Թրամփի ուղուն» զուգահեռ, արդեն ավարտվում է ժամանակակից ավտոճանապարհի շինարարությունը, ինչպես նաև քննարկվում է Ադրբեջանից Նախիջևան Իրանի տարածքով անցնող երկաթուղու կառուցման հարցը:

Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրել էին համաձայնագիր TRIPP նախագծի վերաբերյալ: Ըստ ճանապարհային քարտեզի՝ նախագիծը կիրականացվի հայկական տարածքում՝ երկրի լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Ենթակառուցվածքների մշակման, շինարարության և սպասարկման համար Երևանն ու Վաշինգտոնը կստեղծեն TRIPP Development համատեղ ընկերությունը, որտեղ ԱՄՆ-ի բաժնեմասը կկազմի 74%, իսկ Հայաստանինը՝ 26%: Ծրագրի իրականացման ժամկետը 49 տարի է՝ երկարաձգման և հայկական կողմի բաժնեմասը մինչև 49% ավելացնելու հնարավորությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+