Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Պուտինն Իսրայելի և Իրանի առաջնորդների հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն Իսրայելի և Իրանի առաջնորդների հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում են Կրեմլից։

Նեթանյահուի հետ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինը ներկայացրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով քաղաքական-դիվանագիտական քայլերի ակտիվացմանը։ Ռուսական կողմը հաստատել է միջնորդական ջանքերը շարունակելու և շահագրգիռ բոլոր պետությունների մասնակցությամբ կառուցողական երկխոսության զարգացմանը նպաստելու պատրաստակամությունը։

Ավելի ուշ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Նրա խոսքով՝ Կրեմլը մոտ ժամանակներս կհայտնի բանակցությունների մանրամասները։ Պեսկովը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահը ջանքեր է գործադրում իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը և Իրանը 2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում զանգվածային բողոքների սկսվելուց կարճ ժամանակ առաջ Ռուսաստանի միջոցով գաղտնի ազդանշաններ են փոխանցել միմյանց՝ կանխարգելիչ հարվածներից ձեռնպահ մնալու պատրաստակամության մասին։

Զանգվածային բողոքներն Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջից՝ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումից և գների աճից հետո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+