Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռուստատեսային ուղերձով դիմել է Իրանի քաղաքացիներին և կոչ արել նրանց դուրս գալ փողոցներ՝ կանխելու համար արմատականների կողմից ցուցարարների պահանջները խեղաթյուրելը, հայտնել է ՌԲԿ-ն։
Նա, սակայն, երիտասարդներին հորդորել է չմասնակցել անկարգություններին և նշել, որ ազգը չի ընդունի մզկիթների վրա հարձակումներ գործածներին:
Կայքը, հղում անելով «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը, նշել է, որ նախագահը վերջին անկարգությունների համար մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ պնդելով, որ նրանք փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում։ Նա նաև ասել է, որ Իրանի իշխանությունները կշարունակեն տնտեսական բարեփոխումները՝ ցուցարարների սկզբնական պահանջները բավարարելու համար։
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: Իրանագետ Տիգրան Դավուդյանը հունվարի 11-ին հայտնել էր Իրանում հայ ցուցարարի մահվան մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







