Իրանում անվտանգության աշխատակից է սպանվել ազգային արժույթի անկման պատճառով սկսված բողոքի ցույցերի չորրորդ օրվա ընթացքում, հայտնում է BBC-ն։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լորեստան նահանգի Կուհդաշտ քաղաքում։ Սպանվել է «Բասիջ» աշխարհազորի 21-ամյա անդամ, իսկ մի քանի անվտանգության աշխատակից վիրավորվել է։ Բախումներ են տեղի ունեցել նաև Ֆարս և Համադան նահանգներում և տարածվել այլ քաղաքներում։
Իշխանությունները փակել են բանկերը, դպրոցները և կառավարական գրասենյակները։ Բողոքի ցույցերն սկսվել են Թեհրանում՝ ռիալի կտրուկ անկումից հետո, պաշտոնապես պատճառաբանվում է ցուրտ եղանակը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է ցուցարարների «օրինական պահանջները» բավարարելու պատրաստակամության մասին, մինչդեռ դատախազությունն զգուշացրել է՝ իրավիճակի ապակայունացման փորձերին կհետևի կոշտ արձագանք։





































