Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:14

Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պատմության մեջ խոշորագույն համաներմանը

Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պատմության մեջ խոշորագույն համաներմանը

Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել լայնածավալ համաներում անցկացնելու մասին օրինագծին, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Ենթադրվում է, որ համաներումը կվերաբերի ավելի քան 20 հազար մարդու և կդառնա ամենախոշորը հանրապետության ամբողջ պատմության ընթացքում: Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատել տարբեր ժամանակահատվածներում, ներառյալ՝ 2020 թվականի արցախյան պատերազմին և 2023 թվականի Արցախի հայաթափման իրադարձություններին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև զոհվածների կամ անհայտ կորածների մերձավոր ազգականներին:

Համաներման տակ կարող են ընկնել նաև մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձինք, կանայք, 60 տարեկանից բարձր քաղաքացիները և այն անձինք, ովքեր հանցագործության պահին անչափահաս էին: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է ազատազրկման վայրերից ազատում կամ պատժի ժամկետի կրճատում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների, ինչպես նաև անզգուշությամբ կատարված արարքների համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+