Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:00

Արշակ արքեպիսկոպոսի կալանքից հետո իրավապահները կանցնեն կաթողիկոսին մեկուսացնելուն․ ԶԼՄ

Արշակ արքեպիսկոպոսի կալանքից հետո իրավապահները կանցնեն կաթողիկոսին մեկուսացնելուն․ ԶԼՄ

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանցնի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կալանքի հարցին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ իրավապահներն աշխատում են այն ուղղությամբ, որ կաթողիկոսին որևէ հիմքով տանեն կալանքի և մեկուսացնեն։ Թերթի տեղեկությամբ՝ դրանից հետո համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը, և նրան հեռացնելու գործընթաց կսկսվի։ Լրատվականը չի բացառել, որ այդ հրաժարականը կարող է լինել կեղծ։

«Հրապարակ» օրաթերթի աղբյուրը հայտնել է, որ Փաշինյանն անգամ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարել աշխատանք տանել եկեղեցու թեմական առաջ­նորդների հետ։ Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ, ում խոստացել են կաթողիկոսի պաշտոնը, բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Լրատվականը հավելել է, որ Հովնան արքեպիսկոպոսը նոյեմբերի 23-ին ընդունելության էր արժանացրել Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել նրան։

Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։

Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ: Դեկտեմբերի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը վերահաստատել էր իրեն վերագրվող տեսանյութերի կեղծ լինելը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+