«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է գյուղատնտեսության ոլորտում շարժման առաջարկած բարեփոխումների և, մասնավորապես, կաթի գնի սուբսիդավորման մասին։
Նրա խոսքով՝ վերջին 10 տարիներին Հայաստանում գրեթե ամեն ինչ թանկացել է, բացի կաթի գնից։
«Գյուղացին, ով այսօր 120-130 դրամով վաճառում է իր չարքաշ աշխատանքի արդյունք կաթը, նույն գնողունակությունը չունի, ինչ 10 տարի առաջ, և ավելի թանկ են ապրանքները։ Այդ իսկ պատճառով՝ գյուղացին աղքատացել է»,- նշել է նա։
Կարապետյանն առաջարկել է 40 դրամով սուբսիդավորել կաթի գինը։ Նա մանրամասնել է, որ ընդամենը 20-22 մլրդ դրամով կարելի է Հայաստանի գյուղերում երկրորդ կյանք ապահովել։
««Մեր ձևով» շարժման հաջողության դեպքում մենք դա անելու ենք 6 ամսվա ընթացքում»,- հավելել է շարժման համակարգողը։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Շարժումն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել․ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում: «Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել են նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







