Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հետախուզվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց անվամբ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու նախագիծ՝ ՀՀ պետական սահմանի հատման նպատակով, տեղեկանում ենք E-draft համակարգից։
Ըստ նախագծի՝ փոփոխություններն ուղղված են հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում միջազգային փոխգործակցությունն ընդլայնելուն և խորացնելուն: Փոփոխությունները կմտցվեն «Հյուպատոսական ծառայության մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքների նախագծերում։
Նախագծի ընդունումը բխում է նրանից, որ ներկայումս ոստիկանությունում առաջանում են խնդիրներ հետախուզվող և օտարերկրյա պետության տարածքում գտնվող օտարերկրացիների հայտնաբերման և ՀՀ տեղափոխման, նաև ՀՀ-ից օտարերկրացիների հանձնման ժամանակ, երբ ՀՀ տեղափոխվող կամ ՀՀ-ից հանձնվող անձը հանդիսանում է օտարերկրյա պետության քաղաքացի, իսկ անձնական գործում բացակայում է վերջինիս անձը հաստատող վավեր փաստաթուղթը:
Նշված անձանց Արտակարգ ճամփորդական փաստաթուղթն Արդարադատության նախարարությունը կփոխանցի ոստիկանությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







