Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:23

Երևանում՝ Գլխավոր դատախազության դիմաց, ընդդիմությունն ակցիա և երթ է անցկացրել՝ պահանջելով ազատել ՀՀ քաղբանտարկյալներին

Երևանում՝ Գլխավոր դատախազության դիմաց, ընդդիմությունն ակցիա և երթ  է անցկացրել՝ պահանջելով ազատել ՀՀ քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն ՀՀ-ում կալանավորված բոլոր քաղբանտարկյալների:

Զուգահեռաբար՝ դատարանը քննում էր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործը: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Գալստանյանին և բոլոր քաղբանտարկյալներին:

Ցուցարարները պահել են կալանավորվածների նկարները՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծ։ Այն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում կքննարկվի վաղը՝ նոյեմբերի 21-ին, իսկ նոյեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ են հրավիրել՝ ներգրավելով նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Նույն դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին հայտնել է, որ «Սրբազան պայքար»-ի գործով իրեն հարցաքննել են, սակայն այլ մանրամասներով չի կիսվել։

«Հայաստանում 40-ից ավելի քաղբանտարկյալ կա, և յուրաքանչյուր րոպե այդ մարդկանց թիվն ավելանում է։ Ինչպե՞ս են այս իշխանությունները հայտարարում, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։ Բարերար Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, սրբազան հայրերը քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ։ Հայաստանը դարձել է «ժուչոկապետություն»։ Իրենք լավ մոնտաժնիկներ են»,- նշել է պատգամավորը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ նշված անձանց նկատմամբ դատաիրավական համակարգի գործելաոճը նրանց լռեցնելու, նրանց քաղաքական հայացքները խլացնելու նպատակով են։

«Ժամանակ առ ժամանակ հասնում ենք տնային կալանքի, որը փոքրիկ հաղթանակ ենք համարում, սակայն ցանկացած սահմանափակում ևս ազատազրկում է»,- շեշտել է նա։

Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Հայաստանի գլխավոր դատախազության շենքից դեպի Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվում է «Սրբազան պայքար» շարժման անդամների դատավարությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+