Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:24

Վաղարշապատի ընտրությունները վճռորոշ էին մի քանի պաշտոնյայի համար․ ԶԼՄ

Վաղարշապատի ընտրությունները վճռորոշ էին մի քանի պաշտոնյայի համար․ ԶԼՄ

Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները վճռորոշ էին իշխանության շատ ներկայացուցիչների համար, ինչի պատճառով նրանք օրուգիշեր այնտեղ էին անցկացրել՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանին քաղաքապետ դարձնելու համար, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ թերթի, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության մի քանի ամսվա նիստերի ընթացքում անդադար կրկնել է, որ այս ընտրությունը կարող է ծառայել որպես «լակմուսի թուղթ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար»։ Նա զգուշացրել է, որ եթե իրենք պարտվեն Էջմիածնում, խորհրդարանական ընտրություններում մեծամասնության ձայները չեն ունենա: 

Թերթի տեղեկություններով՝ դա նաև շատ կարևոր էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի համար, քանի որ ձախողման դեպքում նա այլևս չէր շահի Փաշինյանի վստահությունը, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մարզային պատասխանատուի դերը Փաշինյանը նրան է վստահել: 

Ընտրությունների հաջորդ օրը ՔՊ-ում շեշտել են, որ Էջմիածնի հաղթանակը «Մեխակյան-Խուդաթյան-Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյան» եռյակինն է։

Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել էին ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտնել էր, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 45,12%: ՆԳՆ-ն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել էր 10 ահազանգ։ Ընտրությանը մասնակցել է ութ քաղաքական ուժ։ Նախնական տվյալներով՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»: Իշխանական թեկնածուն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է քվեների 48,51%-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+