Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:00

Կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես. Սիմոնյանը մեկնաբանել է Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ հաղորդումը

Կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես. Սիմոնյանը մեկնաբանել է Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ հաղորդումը

Կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես, խոսքը դրա մասին է, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նապագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ ներկայացված հաղորդումը:

«Տրամաբանական եմ համարում, այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ի՞նչ պիտի անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերում, մարդկանց անձնական կյանք, ընտանիք մտնելու պարագայում: Այո՛, օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն»,- ասել է նա:

Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանում այլ հասարակակարգ է լինելու, իրար չեն դանակահարելու:

«Ես չէի կարող չդիմել, դիմել եմ, դիմելու եմ և լավ եմ արել, բա ի՞նչ պիտի անեի»,- նշել է նա:

Դիտարկմանը, որ «անկողին մտնելու» թեման չի՞ կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից է սկիզբ առել, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, թե մի բան է հոգևորականի անձնական կյանքի մասին խոսելը՝ հայտարարելով, որ նա խախտել է հոգևոր երդումը, այլ բան է քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը:

Նոյեմբերի 13-ի առավոտյան Սամսոնյանը և Սաղաթելյանն իրենց բնակարաններում խուզարկություններից հետո ձերբակալվել էին։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Սիմոնյանի խոսնակը հաստատել էր, որ հաղորդումը ներկայացրել է ԱԺ նախագահը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+