«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն իրենց բնակարաններում խուզարկություններից հետո ձերբակալվել են, Ֆեյսբուքում հայտնել են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանը:
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Այլ տեղեկություն ՔԿ-ն այս պահին չի հայտնում:
Առավոտյան ժամը 7։00-ից նրանց բնակարաններում խուզարկություններ են իրականացվել: Մելիքյանն ուղիղ եթերում թակում էր Սամսոնյանի բնակարանի դուռը, սակայն նրան ներս չէին թողնում: Բաբայանը ևս հայտնել է, որ իրեն չեն թողել մտնել Սաղաթելյանի տուն:
Համացանցում տարածված տեսանյութում Սամսոնյանը հայտնել է, որ իրեն մեղադրում են խուլիգանության համար:




























