Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Այս պահին ՀՀ-ի համար առաջնայինն աշխատատեղերն են․ Նարեկ Կարապետյանը Տաշիրից տեսանյութ է հրապարակել

Այս պահին ՀՀ-ի համար առաջնայինն աշխատատեղերն են․ Նարեկ Կարապետյանը Տաշիրից տեսանյութ է հրապարակել

Արդյունաբերության վերականգնման ծրագրերի իրականացումը կարող է մի քանի տարվա ընթացքում մեղմել գործազրկությունը Հայաստանի մարզերում, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով իր վիրտուալ բանավեճը կառավարության պաշտոնյաների հետ դպրոցաշինության կամ արդյունաբերական զարգացման առաջնահերթության մասին:

Տեսանյութում Կարապետյանը ցույց է տվել դպրոցի շենքը, որտեղ տասնամյակներ շարունակ դասավանդել են իր պապը, տատիկը և մայրը՝ նշելով, որ Կարապետյանների ընտանիքի առօրյա կյանքն ու պատմությունը կապված են դպրոցի հետ:

Շարժման համակարգողը բացատրել է, որ դպրոցը վերանորոգվել և վերականգնվել է 20 տարի առաջ: Միևնույն ժամանակ, չնայած Կարապետյանների ընտանիքի կողմից Լոռու մարզի համայնքներում կատարված բոլոր ներդրումներին, Կարապետյանը նշել է, որ մարդիկ 20 տարի շարունակ լքում են իրենց հայրենի գյուղը աշխատանքի բացակայության պատճառով: Նա ընդգծել է, որ այս իրավիճակն սպառնում է Հայաստանի բոլոր գյուղերին:

Շարժման համակարգողն ընդգծել է գյուղերում աշխատատեղերի խնդիրը լուծելու անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ արդյունքները շատ արագ կերևան: Նրա խոսքով՝ մի քանի տարվա ընթացքում հնարավոր է նվազեցնել գործազրկությունը գյուղական վայրերում: Կարապետյանը վստահեցրել է, որ պետականորեն հովանավորվող արդյունաբերական վերականգնման ծրագրերի շնորհիվ շատ համայնքներ, որոնք ունեն դրա համար ներուժ, կգտնեն աշխատանք: Նա հավելել է, որ այս հարցը կարող է Երևանի համար առաջնային չթվալ, բայց հանքարդյունաբերական ձեռնարկություններ չունեցող շրջաններում գործազրկությունը մասսայական է։

«Մեզ կարիք չկա բացատրել, թե ինչքան կարևոր է կրթությունը, դպրոցաշինությունը։ Մենք մեր ծնված օրվանից դպրոցի առօրյայով ենք ապրել և հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այն։ Բայց եկել ենք այն եզրահանգման, որ այս պահին Հայաստանի համար առաջնայինն աշխատատեղերն են»,- եզրափակել է նա։

Կարապետյանը մանրամասն ներկայացրել էր շարժման դիրքորոշումը գործարանների կամ դպրոցների կառուցման առաջնահերթության մասին իշխանությունների հետ ընթացող բանավեճի վերաբերյալ։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ ժողովրդագրական զարգացումների ցուցանիշների վերաբերյալ կառավարության հույժ գաղտնի զեկույցը հաստատել էր «Մեր ձևով» շարժման համակարգողի՝ նոյեմբերի 1-ի հայտարարությունն այն մասին, որ նախ անհրաժեշտ է գործարաններ կառուցել, ապա նոր միայն դպրոցներ՝ երկրում արտագաղթը կանխելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+