Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:00

Մինչև տարեվերջ կհրապարակվեն ղարաբաղյան բանակցային փաստաթղթերը. Փաշինյանը պատասխանել է Քոչարյանին ու Սարգսյանին

Մինչև տարեվերջ կհրապարակվեն ղարաբաղյան բանակցային փաստաթղթերը. Փաշինյանը պատասխանել է Քոչարյանին ու Սարգսյանին

Մինչև տարեվերջ ղարաբաղյան հակամարտության բանակցային թղթերը կհրապարակվեն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարցազրույցներին:

«Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (короткий поводок): Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն, և դա ավելի տեսանելի կդառնա»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Փաշինյանը շուրջ 10 ամիս առաջ հայտնել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հանձնարարել է գույքարել արտաքին գերատեսչությունում առկա բանակցային թղթերը: Նոյեմբերի 8-ին խոստացել էր հրապարակել փաստաթղթերը, սակայն ժամկետ չէր նշել:

Փաշինյանի համոզմամբ՝ Քոչարյանի և Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ «Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար»:

««Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին: Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը»,- շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր Հայաստանի պետականության կորստով։

Միաժամանակ, Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ Լեռնային «Ղարաբաղի ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում»։

Քոչարյանը նոյեմբերի 9-ին հրապարակված հարցազրույցում, խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին, ասել էր, որ ամեն ինչ արվում էր պատերազմ հրահրելու համար։ Ըստ նրա՝ պատճառներից առաջինը բանակցային գործընթացի ձախողումն էր, որը «եղավ Հայաստանի նախաձեռնությամբ»: Նախկին նախագահը նաև կարծիք էր հայտնել, որ Արցախի հարցը լիովին փակված չէ։

Սարգսյանը նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմն անխուսափելի էր, սակայն դրա արդյունքն անկանխատեսելի էր մինչև 2018 թվականը։ Նա պարտության համար նշել էր երեք պատճառ՝ բանակցություններից հրաժարվելը, նոր իշխանությունների գործողությունները, որոնք թույլ էին տվել Ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը, և բանակի մարտունակության անկումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+