Ամերիկյան լրագրող Թաքեր Կարլսոնի հետ «Մեր ձևով» շարժման խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցից հետո կառավարությունը մոբիլիզացրել է ամբողջ մեդիառեսուրսը հակաքարոզչության համար, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց դեմքերով տարածած կեղծիքն ու սուտն իշխանականներն ստիպված են լինում դատարաններում հերքել ու տարբեր «կրուտիտներով» արդարանալ, որոշել են պատասխանատվությունից խուսափելու համար «օդում կախված» հարթակն օգտագործել, որը չունի գրանցման հասցե ու փաստացի պատասխանատվության դաշտից դուրս է»,- նշել է լրատվականը։
Թերթի տեղեկությամբ՝ հետխորհրդային երկրներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և Նարեկ Կարապետյանից է հարցազրույց վերցրել Կարլսոնը։




































