• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 05:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ուզում են հասարակությանը նվազ քրիստոնեական դարձնել. Նարեկ Կարապետյանը Թաքեր Կարլսոնի հետ խոսել է եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների արշավի մասին

Քաղաքականություն,
08 Նոյեմբեր 2025 01:11
ShareShareShare
Ուզում են հասարակությանը նվազ քրիստոնեական դարձնել. Նարեկ Կարապետյանը Թաքեր Կարլսոնի հետ խոսել է եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների արշավի մասին
telegram

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատմել է հայ ինքնության համար քրիստոնեության կարևորության, Հայաստանի իշխանությունների կողմից հակաեկեղեցական արշավի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումների մասին:

Հայկական ինքնության, Հայոց ցեղասպանության և Արցախյան հակամարտության մասին

Հարցազրույցի ընթացքում Կարապետյանը պատմել է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը կորցրել է իր բնակչության մոտ 70%-ը, քանի որ 1,5 միլիոն հայ հրաժարվել է կրոնափոխ լինել: Նա նաև բացատրել է, որ հայերն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն են, քանի որ նրանք առաջինն են ընդունել քրիստոնեությունը 301 թվականին՝ Հռոմի կայսր Կոստանդին I-ից 11 տարի առաջ:

Շարժման համակարգողը շեշտել է Հայ եկեղեցու և հայ ինքնության միասնականությունը: Ըստ Կարապետյանի՝ հայ ինքնության 70-80%-ը բխում է քրիստոնեության և Հայ եկեղեցու արժեքներից: Նարեկ Կարապետյանը նաև խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչությանը պաշտպանելու ընթացքում զոհվել է շուրջ 20 000 հայ: Վերջին պատերազմից հետո հայ բնակչությունը լքել է տարածաշրջանը, և 2000 տարվա բնակությունից հետո Լեռնային Ղարաբաղում ներկայումս քրիստոնյաներ չկան, ընդգծել է նա։

Հարցին, թե ի՞նչ պատճառներով են արևմտյան առաջնորդները լռում այս հարցում, Կարապետյանը կարծիք է հայտնել, որ դա «ռեալպոլիտիկի հարց է»։ Շեշտելով, որ հայ ժողովուրդը տարածաշրջանում որպես քրիստոնյա անընդհատ ճնշվել է, Կարապետյանը նշել է, որ այս պայմաններում իրենց մշակույթը պահպանելու հարցում միավորող միակ կառույցը Հայկական եկեղեցին էր։

Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավի պատճառների մասին

Կարապետյանը նշել է, որ պատերազմում պարտությունից հետո Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Կարապետյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ստիպել վարչապետին փոխել Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը և փոխարինել նրա առաջնորդին՝ «մոռացության տալով Ցեղասպանությունը, պատմությունը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։

Շարժման համակարգողը նաև կարծիք է հայտնել, որ վարչապետը ձգտում է փոխել եկեղեցու 1700-ամյա կառուցվածքը և վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ։ Կարապետյանը խոսել է եկեղեցու դեմ հարձակումների և Հայ Առաքելական եկեղեցու երեք արքեպիսկոպոսի ձերբակալության մասին: Նշելով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Կարապետյանն ընդգծել է, որ Փաշինյանը տարեցտարի ժողովրդավար առաջնորդից վերածվում է ավելի ու ավելի ավտորիտար ղեկավարի:

Նրա խոսքով՝ վարչապետի գործողությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցնցել են հայ հասարակությանը, սակայն կառավարության գործողություններին դեմ արտահայտվող շատ ազդեցիկ գործիչներ լռել են՝ վախենալով հաշվեհարդարից:

Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը

Միակ անձնավորությունը, ով սկսեց խոսել եկեղեցու դեմ գործողությունների մասին, Սամվել Կարապետյանն էր, ընդգծել է շարժման համակարգողը: Նա հիշեցրել է, որ Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայերից է և վերջին 15 տարիների ընթացքում ամենախոշոր հայ բարերարը:

Նարեկ Կարապետյանը մեջբերել է Սամվել Կարապետյանի 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցը՝ եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունների վերաբերյալ, որը հանգեցրել է գործարարի նկատմամբ քրեական հետապնդման: Շարժման համակարգողը նկարագրել է հարցազրույցից հետո վարչապետի կողմից ոստիկանություն ուղարկելը Կարապետյանի տուն, ինչպես նաև նրա ձերբակալության հանգամանքները: Նրա խոսքով՝ քննիչները մանրամասն քննարկել են, թե ի՞նչ մեղադրանքներ առաջադրեն Կարապետյանի դեմ:

Նշելով, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը մեղադրվում է վարչապետին «տապալելու փորձի» մեջ, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ գործարարի հարցազրույցում կառավարության ղեկավարի կամ նրա տապալման մասին ոչ մի հիշատակում չկա։

«Նա դեռևս բանտում է՝ եկեղեցին պաշտպանելու և այդ 37 վայրկյանի համար»,- ասել է Կարապետյանը։

Շարժման համակարգողը նշել է, որ Հայաստանի բնակչության 90%-ը դեմ է իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավին։

«Մեր հասարակությունը չի հասկանում, թե ինչու է նա դա անում»,- մանրամասնել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է բռնի կերպով փոխել հայ հասարակությունը՝ հակադրվելով ավանդական արժեքներին։

Կարապետյանը դրական է պատասխանել Կարլսոնի այն հարցին, թե արդյոք վարչապետը փորձո՞ւմ է հայ հասարակությունը «պակաս քրիստոնյա» դարձնել։ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահըը, չնայած իր կալանավորմանը և իր բիզնեսը բռնագրավելու սպառնալիքներին, կշարունակի պաշտպանել եկեղեցին։

«Իմ հորեղբայրը՝ Սամվել Կարապետյանը, և հոգևորականները կարող են վաղն ազատ արձակվել, եթե ասեն, որ չեն պաշտպանելու եկեղեցուն։ Նրանք ուզում են բռնագրավել հորեղբորս բիզնեսը Հայաստանում, նա գիտի դա, բայց ուզում է պաշտպանել եկեղեցին նույնիսկ դրանից հետո»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ համեմատելով այս իրավիճակը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում կրոնի համար հայերի դեմ հալածանքների և առաջին քրիստոնյաների ճնշման հետ։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր գործարարի կալանքի ժամկետը:

telegram
Tags: եկեղեցիԹաքեր ԿարլսոնՀայաստանՄեր ձևովՆարեկ ԿարապետյանՆիկոլ ՓաշինյանՍամվել ԿարապետյանՏաշիր

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ