Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:19

Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի համար․ ԶԼՄ

Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի համար․ ԶԼՄ

Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին օրերս տված հարցազրույցի համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Բուն պատճառն, ըստ թերթի, այն է, որ այդ նպատակով որևէ գումար չի ծախսվել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների համար գումարներ են վճարվել։ Աշխատակազմում անհանգստանում են, որ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել:

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների և Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ տեղյակ են, որ ԱՄՆ լրագրողական համայնքի «բարձրագույն լիգայում» հարցազրույցները գումարով չեն կազմակերպվում, շեշտել է թերթը:

«Մեր ձևով» շարժումը նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ Կարապետյանը հարցազրույց կտա ամերիկացուն։ Հայտարարությունից հետո շարժման խոսնակ Մարիանա Ղահրամանյանը հերքել էր իշխանական ԶԼՄ-ների և հարթակների տարածած տեղեկությունները, թե «հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում»։

Կարապետյանն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում: «Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել են նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին ևս:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+