«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից ոմանք չեն մասնակցում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ-խմբ.) մատուցած պատարագներին, քանի որ վախենում են Աստծո նզովքից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պատգամավորներից մեկը թերթին հայտնել է, որ ինչքան էլ պարտադրեն մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հակակաթողիկոսական արշավին», չեն միանա։ Իսկ նրանք, ովքեր աստվածավախ չեն, հասկանում են, որ վարչապետի խնդիրն իրականում եկեղեցին մաքրելը չէ, նշել է լրատվականը։
Ասատրյանին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարգալույծ էր հռչակել հոկտեմբերի 21-ին, սակայն նա հայտարարել էր, որ չի ընդունում Էջմիածնի որոշումը և պատարագի էր հրավիրել, որին առաջին անգամ՝ հոկտեմբերի 26-ին ևս, մասնակցել էր վարչապետը։ Փաշինյանը նոյեմբերի 2-ին երկրորդ անգամ մասնակցել էր Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ Ասատրյանի ծեսին:
Կարդացեք նաև՝




































