Խորհրդարանական ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբում հիմնականում նշանակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդիկ՝ որոշ բացառություններով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը։ Մարզերի պատասխանատուն կլինի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, տեղեկացրել է թերթը։
Մայրաքաղաք Երևանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի հետ Փաշինյանը ոչ այնքան ջերմ հարաբերությունների մեջ է, հավելել է լրատվականը։
Հոկտեմբերի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է կուսակցության 2026-ի ընտրությունների նախընտրական շտաբի պետ։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։





































