Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026-ի ընտրությունների նախընտրական շտաբի պետ, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ընտրվել է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։





































