Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Եկեղեցու վրա հարձակում չկա, չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդին. Փաշինյան

Եկեղեցու վրա հարձակում չկա, չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների ձերբակալությունների ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարության միջև կապը։

Հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ չի հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին։

«Եթե որևէ իրադարձություն փորձեք համադրել մեկ այլ իրադարձության հետ, ապա իմ այսօրվա ճեպազրույցը կարող է համընկնել տասնյակ այլ իրադարձությունների հետ»,- նշել է նա և ուշադրություն հրավիրել այն հանգսմանքի վրա, որ գուցե լրագրոողի հարցն էլ համընկնում է տարբեր մզկիթներում նամազի ժամի հետ։ 

Նա պարզաբանել է, որ հարձակում չի գործել եկեղեցու դեմ՝ շեշտելով, որ եկեղեցին ու այնտեղ ծառայողները նույնական չեն։

«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին, եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել՝ գնացել, ի՞նչ է, դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է։ Չեմ ասում, որ ՀՀ-ում եպիսկոպոս է կալանավորվել և տարիներ անցկացրել բանտում»,- նշել է նա։ 

Վարչապետը նաև բացառել է իրավապահներին հրահանգավորելու հնարավորությունը՝ նշելով, որ տեղի ունեցող գործընթացները որևէ կերպ չեն կարող դուրս լինել իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից։

«Ենթադրում եմ՝ դուք ավելի շատ փաստեր կունենաք այդ գործերի վերաբերյալ, քան ես։ Դուք ասում եք՝ ես հրահանգներ տալու լիազորություններ ունեմ։ Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ։ Չեմ կարծում, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված իրավունքների շրջանակում»,- հավաստիացրել է նա և նշել, որ հանցագործության մասին հաղորդում է ստացվել, որին արձագանքել են։

Փաշինյանը նաև ընդգծել է, թե շատերի համար քրեական գործերից խուսափելու լավագույն ձևը Հայաստանում ընդդիմադիր գործունեություն ծավալելն է, և անգամ իրենց թիմակիցները ձերբակալվելուց հետո դիրքավորվում են որպես ընդդիմադիրներ։

Մայր Աթոռից հոկտեմբերի 15-ին Armenia Today-ին հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ՝ նրանց բերման ենթարկելու մասին։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրվարույթը հարուցվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների հիման վրա, որի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

Տեր Արամի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո վՓաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին Արագածոտնի թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+