Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

ԶԼՄ-ն հայտնել է Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի գլխավոր մրցակցի անունը

ԶԼՄ-ն հայտնել է Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի գլխավոր մրցակցի անունը

Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 6 քաղաքական ուժից իշխանությունները գլխավոր մրցակից են համարում Հայ հեղափոխական դաշնակցությանը և «Առաջ» աջակենտրոն կուսակցության «Հաղթանակ» դաշինքի ցանկը գլխավորող Սևակ Խաչատրյանին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:

Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը նշել է, որ Խաչատրյանն Էջմիածինում շատ համակիրներ ունի, բացի այդ՝ իշխանությունների սոցիալական հարցումների համաձայն՝ նա առաջատար դիրքերում է: Թերթի տեղեկությամբ՝ համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը ևս մտահոգված է Խաչատրյանի վարկանիշով, և իշխանություններն ամեն բան անում են՝ նրան նախկին իշխանությունների հետ կապելու և վարկաբեկելու համար:

Վաշարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել։ Մայիսի 24-ին ԶԼՄ-ն հայտնել էր, որ իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ և զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, նշանակել Էջմիածնի քաղաքապետ։

Վաղարշապատում ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 16-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+