Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:
ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեն Վաղարշապատի բնակիչներին կոչ է արել մասնակցել սպասվող ընտրություններին և, «իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել հայկական ինքնության դեմ արշավներն» ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ։
Վաշարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել։ Մայիսի 24-ին ԶԼՄ-ն հայտնել էր, որ իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ և զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, նշանակել Էջմիածնի քաղաքապետ։






































