Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:57

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն, հնարավոր է, Բաքվում այցելել է հայ գերիներին․ Սահակյան

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն, հնարավոր է, Բաքվում այցելել է հայ գերիներին․ Սահակյան

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա այցելություն տեղի ունեցած լինի որոշ հայ գերիների, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշել է, որ այս պահին մանրամասներ հայտնելուց զերծ կմնա, սակայն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։

Իրավապաշտպանի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն իր վերջին այցելությունը կարողացել է իրականացնել հունիս ամսին, իսկ դրա՝ ադրբեջանական գրասենյակի փակումից հետո հայկական կողմի ստացած ցանկացած տեղեկատվություն «հատվածական է և ոչ ստուգելի»։

Սահակյանը վերահաստատել է երկկողմանի ճանաչված 23 գերիների մասին տեղեկությունը և նշել, որ բռնի անհետացած ևս մի քանի տասնյակ գերի կա, որոնց մասին Ադրբեջանը հանձնառություն չի վերցնում։ Ըստ նրա՝ նշվում է 80 այդպիսի մարդու մասին, սակայն չի նա բացառել, որ թիվը կարող է լինել ավելին։

«23 գերիների մեջ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ 8 անձ, և 5 գերի, որոնք գերեվարվել էին 2020 թվականին»,- շեշտել է իրավապաշտպանը։

Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։

Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ 2024-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, որոնց թվում 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող կա։

Կարդացեք նաև՝ 

Անհետ կորածների ծնողները փակել են ՊՆ շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ

«Մեզ խաբել են»․ անհետ կորածների ծնողները հանդիպման պահանջով փակել են ՊՆ-ի մուտքը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+