Երեկ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ ներկայացուցիչ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Նարեկ Օհանյանի ձերբակալումից հետո «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է լուսանկար, որում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն է՝ Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի և Ախտոյանի հետ։
Լրատվամիջոցը պնդում է, որ այսպիսով՝ կասկածյալները սերտ կապերի մեջ էին թե՛ իշխանության, թե՛ քրեական հեղինակությունների հետ։ Ձերբակալված Օհանյանը նախկին համայնքապետի հորաքրոջ որդին է՝ 7 ամիս առաջ Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել։ ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը տեղեկացրել էր, որ գործով ձերբակալվածներ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






