Տղեն բարերարների առաջին շարքում է, եթե նրան չհարգենք, ո՞ւմ հարգենք, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսպես է արձագանքել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ստեղծած «Մեր ձևով» շարժման հետ ԱԺ ընտրություններին ընդառաջ հնարավոր համագործակցության մասին հարցին։
««Մեր ձևով» շարժմանը հարգում եմ։ Հայոց ազգի համար առաջին բարերարների շարքում է Կարապետյանը։ Ազգի համար համահայկական բոլոր միջոցառումներին բոլորից շատ է մասնակցել։ Նման տղերքին որ չենք հարգում, ո՞ւմ ենք հարգում ընդհանրապես։ Գեներալներին, բժիշկներին, մանկավարժներին, Մեսրոպ Մաշտոցին չենք հարգում․․․ Բա սրանք (իշխանությունը-խմբ․) ո՞ւմ են հարգում՝ այլասերվածների՞ն»,- նշել է Ղուկասյանը։
Գյումրիի քաղաքապետն անդրադարձել է նաև իր նկատմամբ հարուցված վարույթին՝ այն որակելով «ծիծաղելի»։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև հայտարարել էր, որ կկազմակերպի Գյումրիի տոնը։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






