«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է կուսակցության համագումարում վարչության, վարչության նախագահ վերջնական ընտրության արդյունքները:
Այս անգամ կուսակցության վարչությունը 20 անդամ ունի նախկին 15-ի փոխարեն: Այսպես՝ կուսակցության 7-րդ համաժողովում վարչության ընտրված անդամներն են.
1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 826
2. Պապոյան Գևորգ Հարությունի- 707
3. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 688
4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 665
5. Կոնջորյան Հայկ Արսենի- 648
6. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 625
7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 606
8. Թորոսյան Արսեն Գևորգի- 596
9. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 567
10. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 562
11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 527
12. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 513
13. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 439
14. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 435
15. Հակոբյան Հասմիկ Արմենի- 434
16. Սանոսյան Գնել Հենզելի- 432
17. Ավինյան Տիգրան Արմենի- 422
18. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 420
19. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 416
20. Մանավազյան Արուսյակ Լևոնի- 405
Նշենք, որ նախկին անդամներից մի քանիսը տեղ չեն գտել նոր վարչության կազմում, ինչպես օրինակ՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
Որպես վարչության նախագահ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստացել է 758 քվե:
Վարչության վավեր քվեաթերթիկների թիվն, ըստ հաղորդագրության, 838 էր, քվեարկության մասնակիցների թիվը՝ 917։
ArmLur.am կայքը գրել էր, որ ձայների հաշվարկի ժամանակ պարզվել է, որ քվեարկությանը մասնակցած կուսակցության անդամների թիվը գերազանցել է քվեարկությանը մասնակցածների թիվը։
ՔՊ-ի համագումարը սեպտեմբերի 20-ին էր, որի ընթացքում վարչապետը հայտարարել էր Չորրորդ Հանրապետությունը որպես կուսակցության ապագա ռազմավարություն հռչակելու մասին:





































