Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, քվեարկության արդյունքների հաշվարկից հետո հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Անուշիկ Ավետյանը։
Նրա խոսքով՝ նախնական էլեկտրոնային քվեարկության արդյունքում վարչապետն ստացել է 758 ձայն։ Սակայն, ուղիղ հեռարձակման ժամանակ ցուցատախտակին ցուցադրված արդյունքների համաձայն Փաշինյանի օգտին քվեարկել է 826 անձ։
Քվեարկությունից հետո Փաշինյանը հայտարարել է, որ թեկնածուները կարող են բողոքարկել նախնական արդյունքները դրանց հրապարակումից 24 ժամվա ընթացքում։ Հաշվիչ հանձնաժողովը նախնական էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփումից հետո կիրականացնի ձեռքով ձայների հաշվարկ։
Ավելի վաղ ArmLur.am կայքը հայտնել էր, որ ձայների հաշվարկի ժամանակ պարզվել է, որ քվեարկությանը մասնակցած կուսակցության անդամների թիվը գերազանցել է քվեարկությանը մասնակցածների թիվը։




































