Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:32

ԿԳՄՍՆ-ն մանրամասնել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման դետալները

ԿԳՄՍՆ-ն մանրամասնել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման դետալները

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ն, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է ԿԳՄՍՆ-ն:

Ընկերությունը կշարունակի իրականացնել աշխատանքները՝ չնայած սկզբնական շրջանում առաջացած որոշակի դժվարություններին:

Նշենք, որ Armenia Today-ի հետ հարցազրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը վերակառուցման ընթացքում համալիրի մույթերի վնասվելը որակել էր «վանդալիզմ»։ Իսկ քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին ասել էր, որ Հայաստանի իշխանություններն սկսել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անփույթ վերակառուցումը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություններից Ցեղասպանության ճանաչման հարցը հանելու քաղաքականության մաս։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ հնչող քննադատություններից հետո ձեռնարկել են միջոցառումներ շինհրապարակի կահավորման թերությունների վերացման ուղղությամբ։ Գերատեսչության պնդմամբ՝ այս պահին խնդիրները վերացված են, չի մանրամասնվում, սակայն, թե որ խնդիրների մասին է խոսքը:

ԿԳՄՍՆ-ն նաև բացատրել է, թե ինչպես է գերատեսչությունը վերահսկում և ստուգում վերակառուցման աշխատանքների որակը։ Գերատեսչությունը պնդում է, որ աշխատանքների հսկողությունն իրականացվում է հեղինակային հսկողության և որակի տեխնիկական հսկողության ընկերությունների կողմից, և աշխատանքների ընթացքին պարբերաբար հետևում են նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և նախարարության աշխատակիցները: Նշվում է նաև, որ աշխատանքները վերահսկում է նաև ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհուրդը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսին հայտարարել էր, որ հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Հարցման պատասխանում նախարարությունն Armenia Today-ին ներկայացրել է տեխնիկական ու հեղինակային սպասարկման պայմանագրերը՝ համապատասխանաբար 34 միլիոն 200 հազար և 305 հազար 900  դրամ հատկացումներով։

Գերատեսչությունը պնդում է, որ աշխատանքներն իրականացնող ընկերությունն ունի համապատասխան փորձ։ Այսպիսով, ըստ նախարարության, ընկերությունը նախկինում իրականացրել է վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ տարբեր հասարակական, այդ թվում՝ մշակութային ու կրթական նշանակության շենքերում, օրինակ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Նախարարությունից տեղեկացրել են, որ ընկերությունն ընտրվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիման վրա կազմակերպված բաց մրցույթի ձևով գնման գործընթացի արդյունքում և, որպես ընտրված մասնակից, նրա հետ կնքվել է գնման պայմանագիր։

Նախարար Անդրեասյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ մույթերի վերականգնման տեխնոլոգիական լուծումները գտնված են և մինչև ամսվա վերջ կանցնեն դրանք վերականգնելու փուլի աշխատանքներին։ Նա նշել էր, որ հուշահամալիրի հիմնանորոգման շուրջ հնչած որակումների առնչությամբ իրավական գործընթաց են սկսելու և անվանել դրանք «անհեթեթ, իրականությանը չհամապատասխանող, մարդու արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող, թիրախավորող»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից օգոստոսի 26-ին հայտնել էին, որ մեկնարկել է թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Սեպտեմբերի 1-ին հուշահամալիրում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Պետական կառույցներից քաղաքացիներին խոստացել էին մինչև սեպտեմբերի 8-ը պատասխանել իրենց հետաքրքրող 15 կետից բաղկացած հարցադրումներին և ժամանակավորապես դադարեցրել էին շինաշխատանքները։ Նախարարությանը կից գիտամեթոդական խորհուրդը սեպտեմբերի 5-ին վերահաստատել էր հուշահամալիրի վերանորոգման նախագիծը՝ չնայած հանրային դժգոհությանը։

Դեմոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Ծիծեռնակաբերդում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն անդառնալի վնաս են հասցրել հուշարձանին։

Կարդացեք նաև՝ 
«Վանդալիզմ է»․ քաղաքացիները պահանջում են դադարեցնել Ծիծեռնակաբերդի շինարարությունը
Վանդալի՞զմ, վերանորոգո՞ւմ, թե՞ քաղաքական ուղերձ․ Ցեղասպանության հուշահամալիրի շուրջ բանավեճը շարունակվում է

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+