ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցվել են, հայտնել են ԱԺ-ից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ նշված է․ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»։
Մկրտչյանն օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մկրտչյանը Լոռու մարզպետ է նշանակվելու։ Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Արամ Ղազարյանի՝ ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվելուց հետո։





































