«Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժը նախատեսում է սեպտեմբերին գրանցել կուսակցությունը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ կուսակցության հիմնադիր համագումարը կանցկացվի սեպտեմբերին, և նոր ուժը կղեկավարի «Տաշիր» խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, որը նաև Սամվել Կարապետյանի եղբորորդին է։
Համագումարից հետո Նարեկ Կարապետյանը կդիմի Արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար։
Կուսակցության անվանումը կասոցացվի «Մեր ձևով» կարգախոսի հետ, որը հունիսին իր խոսքում կիրառել էր գործարարը՝ իշխանությունների հարձակումների ֆոնին պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին, հիշեցնում է ԶԼՄ-ն:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված Կարապետյանի։ Այնուհետև նա իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ շարժումը չի պլանավորում համագործակցել նախկին իշխանությունների հետ: Կարդացեք նաև՝«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






