Իջևանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանի դստեր` Մելանյա Ճաղարյանի հարսանիքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկին Աննա Հակոբյանի մասնակցության պատճառով անվտանգությունը զննել է հյուրերին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ անվտանգությունն անխտիր զննության է ենթարկել, ստուգել 300 հյուրի՝ զենք, կտրող-ծակող գործիքներ բացառելու նպատակով։ Լրատվականի տեղեկությամբ՝ հանդիսությունը տեղի էր ունեցել Աբովյան քաղաքի «Հատիս» ռեստորանում:
Հյուրերի թվում էր Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը, նրա եղբայրը` Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևանի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







