Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Տեր-Պետրոսյանն Իմանուիլ Կանտի՝ հայերի մասին խոսքերով գրառում է կատարել

Տեր-Պետրոսյանն Իմանուիլ Կանտի՝ հայերի մասին խոսքերով գրառում է կատարել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է 18-19-րդ դարերի (1724-1804 թթ.) գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտի «Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկյունից» գրքի՝ հայերին վերաբերող հատվածը։

«…Քրիստոնյա մի այլ ժողովրդի՝ հայերի մոտ տիրում է առևտրական ոգու մի յուրահատուկ շնորհ։ Նրանք հետիոտն ճանապարհորդելով Չինաստանի սահմաններից մինչև Գվինեական ափի Կորսո հրվանդան զբաղվում են ապրանքափոխանակությամբ։ Դա վկայությունն է այդ իմաստուն և աշխատասեր ժողովրդի յուրահատուկ ծագման՝ ժողովուրդ, որը Հյուսիս-Արևելքից շարժվելով դեպի Հարավ-Արևմուտք կտրում-անցնում է համարյա ամբողջ Հին Աշխարհը և ունակություն է դրսևորում արժանանալու բոլոր այն ժողովուրդների սիրալիր հյուրընկալությանը, որոնց մոտ նրանք հանգրվանում են։ Դա ապացուցում է նրանց բնավորության գերազանցությունը (որի ձևավորման նախասկիզբը մենք այլևս չենք կարող ուսումնասիրել)»,- մեջբերել է Տեր-Պետրոսյանը։

ՀԱԿ առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատել էր եկեղեցու դեմ հայտարարությունների համար։ Նա կոչ էր արել չեղարկել Վաղարշապատում նախատեսված հանրահավաքը, ազատ արձակել Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նա նաև շեշտել էր, որ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես «կշտամբանքներով, վիրավորանքներով և երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում» Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։

Ի պատասխան՝ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին մեղադրել էր փախուստի փորձերի մեջ և հորդորել հանդարտվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+