Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:13

Իրանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ, սակայն մտահոգություն է հայտնում «Թրամփի երթուղու» վերաբերյալ

Իրանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ, սակայն մտահոգություն է հայտնում «Թրամփի երթուղու» վերաբերյալ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ, սակայն միևնույն ժամանակ մտահոգություն է հայտել «Թրամփի երթուղու»՝ մասնավորապես ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, հաղորդում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ Հայաստան կատարելիք իր այցի ժամանակ պատրաստվում է կենտրոնանալ իրանական մասնավոր ընկերությունների դերի ընդլայնման, համատեղ ներդրումային նախագծերի մշակման և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման վրա:

Իրանի նախագահի խոսքով՝ Երևան այցի ընթացքում հիմնական հարցը կլինի «Թրամփի երթուղու» քննարկումը, որը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար:

Միևնույն ժամանակ, Փեզեշքիանը նշել է, որ «Թրամփի երթուղին» կարող է դառնալ առևտրային ուղիների ընդլայնման կարևոր հարթակ, սակայն Թեհրանը լուրջ մտահոգություններ ունի:

«Մեր մտահոգությունները կապված են ամերիկյան ընկերությունների ներկայության հետ: Սովորաբար նրանք տարածաշրջան են մտնում մեկ պատրվակով, ապա անում են բոլորովին այլ բաներ: Մենք բանակցություններ կվարենք առկա մտավախությունների և մտահոգությունների շուրջ»,- ընդգծել է նա։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Արմենպրես» գործակալության կայքում հոդված էր հրապարակել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան պաշտոնական այցից առաջ։ Հոդվածում դիվանագետը շեշտել է հայ-իրանական սահմանի ռազմավարական դերը, որը ծառայում է որպես «կամուրջ էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության և մարդկային շփումների ոլորտում համագործակցության համար»։

Նա նշել է, որ Իրանը հետևողականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման, ինչպես նաև արտաքին միջամտության անթույլատրելիության սկզբունքների վրա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+